17 դեկտեմբերի 2012 - 16:11 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը կարող է ճանաչել նաև որպես հայկական գործիք

Թառը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող է ճանաչվել նաև որպես այլ երկրների երաժշտական գործիք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Դեկտեմբերի 3-7-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը:

Սամուելյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշեցին, որ այն չի կարող ճանաչվել որպես մեկ երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող է հավակնել նաև Հայաստանը: