17 դեկտեմբերի 2012 - 16:16 AMT
ԼՂՀ-ն երախտապարտ է Հենրիխ Մխիթարյանին բարեգործության համար

Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հենրիխ Մխիթարյանին` Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու և տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: