«Մահմեդական-եղբայրներն» ընդդիմությանը մեղադրել են նախագահ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ

«Մահմեդական-եղբայրներն» ընդդիմությանը մեղադրել են նախագահ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ

PanARMENIAN.Net - Եգիպտական «Մահմեդական-եղբայրները» մեղադրել են ընդդիմության` երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ դեկտեմբերի 17-ին հանդես է եկել Ազատության և արդարության կուսակցության անդամ Մուհամմեդ Յակուտը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, երկրի ղեկավարին առևանգելու գաղափարը պատկանում է լիբերալ քաղաքական գործիչներ Մուհամմեդ ալ-Բարադեին, Ամր Մուսային և Համդին Սաբբահիին:

Ընդդիմությունում այս հայտարարությունները կեղծ են համարում և ընդգծում, որ չեն պատրաստվում արձագանքել դրանց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---