20 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել էթիկայի հանձնաժողովին

20 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել էթիկայի հանձնաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը 20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին` դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցն օրենքով սահմանված կարգով պարզելու համար:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջները եւ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել է 6 դատավորների մասնակցությամբ համապատասխան քննարկում, որի արդյունքներով 3 դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի (քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից) խախտում արձանագրելով, դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---