Տեղումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 22-ը

Տեղումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 22-ը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-20-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ին հովտային շրջաններում` անձրև: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում`մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-21-ին աստիիճանաբար կբարձրանա 10-15,արևելյան շրջաններում` 15-20աստիճանով:

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին, 19-ի օրվա առաջին կեսին սպասվում է ձյուն, 19-ին օրվա երկրորդ կեսին, 20-21-ին` անձրև: 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան` մառախուղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---