Մերկել. Patriot համակրգերը Թուրքիա ուղարկելը պաշտպանական բնույթ է կրում

Մերկել. Patriot համակրգերը Թուրքիա ուղարկելը պաշտպանական բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Patriot համակրգերը թուրք-սիրիական սահման ուղարկելը Սիրիայի վրա հարձակվելու նախապատրաստության ապացույց չէ: Այս մասին հայտարարել է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«Սա պաշտպանական առաքելություն է, խոսքը հարձակման մասին չէ»,-ընդգծել է Մերկելը, նշելով, որ Բեռլինը ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հանդեպ իր գործընկերոջ պարտականություններն է կատարում:

Թուրքիան նոյեմբերի երկրորդ կեսին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով Սիրիայի հետ սահմանին տեղակայել Patriot համակրգերը` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---