13  18.12.12 - Ալեն Դելոնը Երևանում է

Ալեն Դելոնը Երևանում է (վիդեո)

Ալեն Դելոնը Երևանում է

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամանեց Երևան: Ճանաչված դերասանը Հայաստանում է դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում իր մասնակցությամբ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ»(“С новым годом, Мамы!”) ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար: Ֆիլմի ցուցադրությունները կինոթատրոնում կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից:

Դելոնի հետ միասին պրեմիերային ներկա կլինեն նաև ֆիլմի դերասանական կազմի ևս մի քանի դերասաններ, այդ թվում՝ Պավել Վոլյան, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և այլք: Ֆիլմի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը, իսկ համապրոդյուսերը Վալերի Սահարյանն է:

«Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմը 5 տարբեր ռեժիսորների` Սարիկ Անդրեասյանի, Դմիտրի Գրաչովի, Արտյոմ Մաքսիմենկոյի, Անտոն Բորմատովի և Կլիմ Պոպլավսկու նովելներից բաղկացած կինոալմանախ է: Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսուհին փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսուհին կազմակերպում է այցը Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տևողությունը 90 րոպե է:

Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա մեկ օր անց` դեկտեմբերի 19-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---