18 դեկտեմբերի 2012 - 12:32 AMT
ՖԻՖԱ-ն կրկին ցմահ որակազրկել է Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ բեն Համամին

ՖԻՖԱ-ն ցմահ ազատել է պաշտոնից Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ Քաթարից Մոհամմեդ բեն Համամին: Նա զրկվել է նաև ՖԻՖԱ-ի գործկոմի անդամի պաշտոնից:

2011-ի հուլիսին ՖՒՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը ցմահ որակազրկել է Համամին, բայց Լոզանում Սպորտային միջնորդական դատարանը 2012-ի հուլիսին չեղյալ էր հայտարարել այդ որոշումը:

ՖԻՖԱ-ն ավելի ուշ բեն Համամի նկատմամբ ևս մեկ գործ է բացել: Դեկտեմբերին հայտնվել են տեղեկություններ, որ ՖԻՖԱ-ի տնօրինության տակ նոր ապացույցներ կան կոռուպցիային բեն Համամի առնչության մասին, և նա մտադիր է կրկին հասնել ցմահ որակազրկման:

Ցմահ որակազրկման մասին որոշումն ընդունվել է Մայքլ Գարսիայի ամփոփիչ զեկույցի հիման վրա, որը գլխավորում է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովի քննչական պալատը: Նրա զեկույցում ասվում է, որ բեն Համամն այդ ժամանակ եղել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ և Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ, բազմիցս խախատել է կազմակերպության էթիկական նորմերը: Մասնավորապես, նա մեղադրվում է նրանում, որ 2011-ի մայիսին իր օգտին ձայներ է գնել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ: