18 դեկտեմբերի 2012 - 13:44 AMT
Արմեն Մարտիրոսյան. Օսկանյանի և Զուրաբյանի զրույցի գաղտնալսումը իշխանության ձեռքի գործն է

Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցի հրապարակումը հաստատ ձեռնտու չէր այդ երկու ուժերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա մերժում է այն վարկածը, թե նրանցից մեկը տարածած կլիներ այդ խոսակցությունը: «Իմաստը, ո՞րն էր, որ պարոն Օսկանյանը այդ խոսակցությունը ձայնագրեր, հետո տարածեր: Սա դրսից է իրականցված: Բայց այլ խնդիր է, թե իշխանական որ դաշտից է դա կատարվել, որովհետև իմ տեղեկություններով` Հայաստանում ոչ միայն ԱԱԾ-ն ունի գաղտնալսելու հնարավորթյուն, այլ մարդիկ էլ կան, որ դա կարող են անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա համոզված է, որ դա իշխանական դաշտից է արված, «քանի որ խիստ վերահսկվում է և շատ թանկ հաճույք է»: