18 դեկտեմբերի 2012 - 13:59 AMT
Արմեն Մարտիրոսյան. ԲՀԿ-ն երկրորդն է ԱԺ-ում և ընտրությունները բոյկոտելու որոշումն անհասկանալի է

ԲՀԿ-ի որոշումը որևէ ազդեցություն չէր կարող թողնել «Ժառանգության» որոշման վրա, քանի որ կուսակցության ղեկավարը հստակ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է և կարող է ընդունել ցանկացած որոշում, սակայն իր համար անհասկանալի է, որ նրանք ընտրություններին որևէ մեկին չեն սատարում և, այսպես ասած, թևաթափ են մասնակցելու նախագահական ընտրություններին»,- ասաց նա: Նա նաև նկատեց, որ ԲՀԿ-ն պատգամավորների թվով երկրորդն է ԱԺ-ում, և նրանց կողմից ընտրությունները բոյկոտելու որոշումն անհասկանալի է: