ԱԺ-ն ընդունեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Էթիկայի մասին» ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանական խմբակցությունների հետ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան, բայց հարցի շուրջ համագործակցության եզրեր հնարավոր է գտնել: Ինչպես երեկ, այսօր էլ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել օրինագիծը և հնարավոր է ԲՀԿ դիրքորոշման փոփոխություն:

Ավելացնենք, որ այսօր խմբակցությունների ներկայացուցիչները հարցը քննարկել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---