18 դեկտեմբերի 2012 - 16:43 AMT
Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում կբացվի հայ բնանկարիչների «Հայկական գունապնակ» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 19-ին Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում կբացվի հայ բնանկարիչների միջազգային ցուցահանդեսը` «Հայկական գունապնակ»:

Նկարներում պատկերված են Հայաստանի գեղատեսիլ անկյունները, որոնք հայտնի են յուրահատուկ բնությամբ և ներկայացնում է իրենից անտառների, լեռնաշղթաների և ժայռերի համադրություն:

Ցուցադրությունը կազմված է 43 ժամանակակից հայ նկարիչների ավելի քան 80 ստեղծագործություններից, որոնց համար հետաքրքիր է լատվիացի հանդիսատեսի կարծիքն իրենց արվեստի մասին:

Միջոցառմանը կմասնակցեն նաև լատվիացի գեղանկարիչներ, այդ թվում` հայկական արմատներով անվանի ռիգացի վարպետ Կարինե Պարոնյանցը: Նրա խոսքով, այն ներկայացնում է սեփական, օրիգինալ «բալթիական» հայացքը պատմական հայրենիքի գեղեցկությունների նկատմամբ:

Ցուցադրությունը բաց է մինչև հունվարի 5-ը, գրում է «Վեստի սեգոդնյա» կայքը: