16 հունիսի 2005 - 10:13 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Ադրբեջանի ղեկավարությունը մտահոգված է զինադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դեպքերով ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը: Իր գլխավորած Ադրբեջանի ներքին զորքերի պատվիրակությունը ՌԴ ՆԳՆ հրավերով գտնվում է Մոսկվայում պաշտոնական այցով: «Այդ խնդրով զբաղվում են միջազգային կազմաերպությունները, այդ թվում ՄԱԿ-ը»,-նշել է ադրբեջանցի գեներալը: Նա նաեւ ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումից հետո Ադրբեջանի ներքին զորքերը կպահպանեն այնտեղ հասարակական կարգը, հայտարարել է Հասանովը: