18 դեկտեմբերի 2012 - 18:24 AMT
ԻԻՀ ԱԳՆ. Պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն գործել նավթի արտահանման վրա

Միջազգային պատժամիջոցները նկատելի բացասական ազդեցություն չեն ունեցել իրանական նավթի արտահանման վրա, երեքշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանական նավթի արտահանման նվազման մասին տեղեկությունները կեղծ են: Որոշ պետություններ իսկապես ավելի քիչ են գնում իրանական նավթ: Սակայն իրանական նավթն ունի տարատեսակ միջազգային շուկա»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:

Բացի այդ, Իրանն արդեն ավելի քան 30 տարի է ապրում է իր դեմ ընդունված արգելքների պայմաններում: