18 դեկտեմբերի 2012 - 20:18 AMT
Բելֆասթում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում վիրավորվել է 11 ոստիկան

Բելֆասթում և Հյուսիսային Իռալնդիայի այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 11 ոստիկաններ, երեքշաբթի օրը հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը` հղելով տեղի ոստիկանությանը: Հաղորդվում է, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 15 մարդ:

Ցուցարարների և ոստիկանության միջև պարբերական բախումները Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են դեկտեմբերի սկզբին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: