18 դեկտեմբերի 2012 - 20:47 AMT
Սելիմի լեռնանցքը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 18.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում, Սևանում, Վանաձորում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, Ալավերդիում, ձյուն է տեղում:

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: