18 դեկտեմբերի 2012 - 21:15 AMT
HTC-ն ծրագրում է թողարկել ևս մեկ` M7 Android-սմարթֆոնը

HTC-ն ծրագրում է թողարկել ևս մեկ Android-սմարթֆոն: Այն կփոխարինի One X-ին, որը թողարկվել էր տարեսկզբին: Մոդելը, որն առայժմ հայտնի է M7 անվամբ, կունենա SoLux 4.7 դյույմանոց էկրան: M7-ը կարող է ունենալ Qualcomm-ի երկրորդ սերնդի քառամիջուկ պրոցեսոր և 32ԳԲ ֆլեշ-հիշողություն:

One X-ի տեսախցիկի համեմատ, այս մոդելը կունան 13-մեգապիկսելանոց տեսախցիկ: Մոդելը կարող է ներկայացվել Mobile World Congress (MWC) 2013-ի ժամանակ: Այն տեղի կունենա հաջորդ տարի Բարսելոնայում: