18 դեկտեմբերի 2012 - 21:58 AMT
ՄԱԿ. Անձնակազմի և վառելանյութի պակասությունը խանգարում է հումանիտար կազմակերպությունների աշխատանքներին

Հումանիտար հարցերի համակարգման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հանդիպել է Դամասկոսի պաշտոնյաներին` քննարկելով երկրում աճող հումանիտար ճգնաժամը, հաղորդում է MIGnews-ը:

Ամոսի խոսքով, անձնակազմի և վառելանյութի պակասությունը լրջորեն խանգարում է հումանիտար կազմակերպությունների աշխատանքներին:

ՄԱԿ-ի գնահատականներով, Սիրիայում այսօր հումանիտար օգնության կարիք ունի մոտ 2.5 մլն բնակիչ: Բացի այդ ավելի քան կես մլն սիրիացիներ ստիպված էին լքել իրենց տները և հեռանալ այլ երկրներ: