19 դեկտեմբերի 2012 - 12:59 AMT
Առաջին անգամ պատմության մեջ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում կարող է կին ընտրվել

Կորեայի Հանրապետությունում սկսվում են երկրի 18-րդ նախագահի ընտրությունները: Ըստ սահմանադրության, նախագահն ընտրվում է միայն մեկ հնգամյա ժամկետով:

Թեև թեկնածուների ցուցակում 6 հոգի է, իրական պայքարը կծավալվի 60-ամյա Պակ Կին Խեի և 59-ամյա Մուն Չժէ Ինի միջև, որը ընդդիմության թեկնածուն է:

Առաջին անգամ պատմության մեջ Հարավային Կորեայի նախագահը կարող է կին լինել:

Ըստ ԿԸՀ գնահատականի, 50-միլիոնանոց երկրում ընտրություններին կմասնակցի բնակչության մոտ 70 տոկոսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: