19 դեկտեմբերի 2012 - 10:02 AMT
«Հրապարակ». Սերգո Կարապետյանը շատ էր ազդվել նախագահի ելույթից

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան: Ըստ «Հրապարակ»-ի՝ նա հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար: Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում: