19 դեկտեմբերի 2012 - 11:42 AMT
ԱՄՆ Կոնգրեսը կքվեարկի «ֆիսկալային անկումը» կանխելու առաջարկի վերաբերյալ դեկտեմբերի 20-ին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կքվեարկի «ֆիսկալային անկումը» կանխելու հանրապետականների առաջարկի վերաբերյալ 2012-ի դեկտեմբերի 20-ին: Այդ մասին հաղորդել է Կոնգրեսի ստորին պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Էրիկ Կանտորը, հաղորդում է «Ռոյթերսը»:

Հանրապետականների պլանի առանցքային կետը հարկերի բարձրացումն է քաղաքացիների համար, որոնց եկամուտը գերազանցում է 1 մլն դոլարը:

ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդն արդեն հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ցանկացած միակողմանի գործողություն կարգելափակվի Կոնգրեսի վերին պալատում, հաղորդում է ՌԲԿ-ն: