17 հունիսի 2005 - 08:20 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման մասին այսօր ընդունած որոշումը, հաղորդում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը: Թուրքիայի ԱԳՆ կողմից այդ առթիվ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքերը ցավով են ընդունել Գերմանիայի խորհրդարանի այդ քայլը, եւ որ դա բացասական ազդեցություն կունենա Գերմանիայի նման բարեկամ եւ դաշնակից երկրի հետ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների վրա: