19 դեկտեմբերի 2012 - 12:43 AMT
Մինչև 2018-ի աշխարհի առաջնությունը «Լուժնիկի» մարզադաշտն ամբողջությամբ կքանդվի

Դեկտեմբերի սկզբին ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ կա մարզադաշտի վերակառուցման երկու տարբերակ մինչև 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Առաջին տարբերակը ենթադրել է պատերի պահպանում`ամբողջությամբ քանդելով ներքին կառույցները, երկրորդ տարբերակով նախատեսվել է «Լուժնիկին» քանդել և կառուցել նոր մարզադաշտ: Այդ ժամանակ Մուտկոն հայտարարել է, որ վերակառուցման տարբերակը կընտրեն Մոսկվայի իշխանությունները:

Սոբյանինը հայտարարել է, որ 2013-ի օգոստոսին կայանալիք թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունից հետո «Լուժնիկին» կքանդվի և դրա փոխարեն կկառուցվի նոր մարզադաշտ: Նոր մարզադաշտում կտեղավորվի ավելի քան 80 հազար հանդիսատես, ինչը մի քանի հազարով ավելի է «Լուժնիկիի» ներկա տարողությունից:

Մոսկվայի քաղաքապետը պատմել է, որ նոր մարզադաշտը կհամապատասխանի ֆուտբոլային մարզադաշտերի վերաբերյալ ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին: Նոր մարզադաշտում տեղի կունենա 2018-ի ԱԱ-ի կիսաեզրափակիչներից մեկը և եզրափակիչը, հաղորդում է lenta.ru-ն: