19 դեկտեմբերի 2012 - 11:32 AMT
Facebook-ի հիմնադիրը 18 մլն արժետոմսեր է նվիրաբերել բարեգործությանը

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցկայքի 18 մլն արժետոմսեր տրամադրել է բարեգործությանը: Միջոցները տրամադրվել են Silicon Valley Community Foundation հիմնադրամին, որը զբաղվում է դրամական միջոցների վերաբաշխմամբ: Այս մասին Ցուկերբերգը հաղորդել է Facebook-ի իր էջում:

Ելնելով դեկտեմբերի 18-ին արժետոմսերի արժեքի մասին տվյալներից`խոսքը մոտավորապես 500 մլն դոլարի բարեգործության մասին է:

«Հպարտ եմ այն աշխատանքով, որը կատարել ենք: Silicon Valley Community Foundation հիմնադրամի միջոցով միասին փնտրելու ենք կրթության և առողջապահության ոլորտներ, որոնց վրա հենց կկենտրոնանանք»,-գրել է Ցուկերբերգը: