19 դեկտեմբերի 2012 - 12:38 AMT
ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում

Այսօր Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովում կքննարկվի Ուզբեկստանի դիմումը կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ, ինչպես նաև արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեների հերթական համատեղ նիստում: Որոշվեց նաև, որ ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում 2013 թվականին:

Ուզբեկստանի դուրս գալուց հետո ՀԱՊԿ անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստնն ու Տաջիկստանը: