19 դեկտեմբերի 2012 - 12:08 AMT
Գարնանը կսկսվի Օձունի եկեղեցու վերականգնման երկրորդ փուլը

Լոռու մարզի Օձուն գյուղի VI դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը:

Նրա խոսքով` աշխատանքները սկսվել են պլանավորվածից մի քանի ամիս ուշ, սակայն այս տարվա նախատեսված աշխատանքներն արված են: Հանվել են գմբեթի ծածկասալերը և պատվել կավով: Բացվել է գմփեթարդը, երկաթե ամրանների փոխարեն, 4 շերտեր ամրակայվել են ապակե կտորներով:

Բացի դրանից, ամրակայվել է եկեղեցուց ոչ հեռու գտնվող կոթողի ճակատային հատվածը:

Եկեղեցու վերականգնման համար հայ մասնագեների հետ աշխատում են իտալացի ռեստավրատորները, ովքեր օգնում են տեխնոլոգիաների կիրառման և նյութերի տրամադրման հարցում:

Անընդատ ուսումնասիրվում են նաև եկեղեցու ճաքերը, և տվյալներն ուղարկվում են Իտալիա:

Մյուս տարվա սկզբին կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ, և ապրիլից կսկսվի ռեստավրացիայի երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ աշխատանքները նախատեսված է իրականացնել 3-3.5 տարվա ընթացքում: