19 դեկտեմբերի 2012 - 13:05 AMT
Համաշխարհային բանկն Իրաքին կհատկացնի 900 մլն դոլար

Համաշխարհային բանկը որոշել է Իրաքին հատկացնել 900 մլն դոլար սոցիալ-տնտեսական նախագծերի զարգացման համար: Այդ մասին ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:

Այդ ծրագիրը նախատեսված է 4 տարով և իրենից ներկայացնում է «Իրաքի բանկի և կառավարության միջև գործընկերության առաջին լիարժեք ռազմավարություն»: Այն ուղղված է տեղի իշխանություններին նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում աջակցությանը, պետական կառույցների և սոցիալական ինտեգրման ծրագրերի ամրապնդմանը: Դրա հետ մեկտեղ խոսքը գնում է նաև քայլերի աջակցությանը` ուղղված ազգային տնտեսության դիվերսիֆիկացիային և մասնավոր հատվածի զարգացմանը:

ՀԲ ներկայացուցիչները նշում են, որ օգնության նոր ծրագիրն ուղղված է ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանություններին, այլ նաև շրջաններին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: