«Արմավիայի» սեփականատերը հայտարարում է, որ պարտք չէ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ին

«Արմավիայի» սեփականատերը հայտարարում է, որ պարտք չէ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ին

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ պարտք չէ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի համար:

«Ինքնաթիռի արժեքը կազմել է 20 մլն դոլար, մենք վճարել ենք 16 մլն դոլար, մնացել է 4 մլն դոլար, բայց հետո մենք վերադարձրել ենք ինքնաթիռը: Այսպիսով, մենք տեխնիկական սպասարկման համար ոչինչ պարտք չենք, նրանք կարծում են, որ մենք պարտք ենք ևս 1 մլն դոլար նրա hամար, որպեսզի ազատենք ինքնաթիռը գրավից»,- ասել է նա լրագրողներին, նշելով, որ դա պետք է անի հենց «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները» (ՍՔԻ):

Օգոստոսին ՍՔԻ-ն հայտարարել է, որ «Արմավիան» չի վճարել առաջին շահագործված ինքնաթիռի համար շուրջ 4 մլն դոլար: Ռուսական ընկերությունում նշել են, որ «Արմավիան» չի կարող վերադարձնել ինքնաթիռը, քանի որ այն գրավադրված է հայկական բանկերից մեկում և եթե նրանք հրաժարվեն ինքնաթիռից, ապա պետք է հանեն այն գրավից:

Բաղդասարովը նշել է, որ եթե արտադրողն ինքնաթիռի գնորդ ունենար, ապա ՍՔԻ-ն վաղուց կհաներ այն գրավից: «Նրանք չեն կարող այն վաճառել, եթե կարողանային, ապա կհանեին գրավից: Բանն այն է, որ հաջորդ ինքնաթիռները որակով ավելի լավն են առաջինից»,- ասել է նա:

Նրա խոսքով, ընկերությունը ծախսեր է կատարել տեխնիկական պատճառներով ինքնաթիռի հաճախակի խափանումների հետ կապված, և դա է եղել պատճառներից մեկը, որ «Արմավիան» հրաժարվել է պատվիրված երկու օդանավերից:

«Օրինակ, եթե ինչ-որ բան փչանում է, մենք թռիչքներ չենք իրականացնում, ինքնաթիռը նոր է, պետք է ինչ-որ բան փոխհատուցել, չէ որ մենք մեղավոր չենք, որ այն փչանում է: Ինքնաթիռը լավն է, բայց նրան ժամանակ է պետք»,- ասել է Բաղդասարովը:

Նա հիշեցրել է, որ ընկերությունն արդեն վաղուց չի շահագործում SSJ-100-ը և այն գտնվում է ՍՔԻ-ի մոտ: Բաղդասարովը նաև հավելել է, որ նա չի վերցնի ինքնաթիռները: «Արմավիան» պատվիրել է երկու SSJ-100 ինքնաթիռ, բայց երկրորդն այդպես էլ չի առաքվել ավիաընկերությանը, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---