19 դեկտեմբերի 2012 - 13:33 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում տարին կեզրափակի 75-րդ տեղում

Դեկտեմբերի 19-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2012 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վերջին վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 7 հորիզոնականով և 457 միավորով կեզրափակի տարին 75-րդ տեղում: 2011 թվականին հավաքականը 612 միավորով 46-րդն էր:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան բարձրացել է 4-րդ հորիզոնական 1165 միավորով, Դանիան նահանջել է 23-րդ տեղը 821 միավորով, Չեխիան 29-րդն է 821 միավորով, Բուլղարիան 50-րդ տեղում է 585 միավորով, իսկ Մալթան 146- րդն է 178միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1606 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1290 միավորով: