19 դեկտեմբերի 2012 - 14:56 AMT
Երևանի 18 դեղատներում վաճառվում են գրքեր

Մայրաքաղաքի 18 դեղատներում վաճառվում են գրքեր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` աշխարհում միայն մեկ երկրում է նկատել մնան երևույթ: Բացի դրանից, գրքերի վաճառք իրականացվում է 10 կրպակներում: Ինչպես նաև «Հայփոստ»-ի կետերում կարելի է մի քանի օրվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից գիրք պատվիրել:

Մարտիրոսյանի խոսքով՝ սա շատ լավ նախաձեռնություն է գիրքն ավելի մատչելի դարձնելու համար, մանավանդ, որ գրախանութների թիվը փոքր է: