19 դեկտեմբերի 2012 - 16:05 AMT
Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում բջջային խաղի համար

System of a Down հանրահայտ ալտերնատիվ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում բջջային խաղի համար: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Խաղը կոչվում է «Morning Star», թեման մարդկության փրկության համար մղվող պայքարն է: Խաղի թեմատիկ երաժշտությունը դեռևս պատրաստ չէ, սակայն մի հատվածին, ինչպես նաև խաղի բովանդակությանը որոշ չափով կարելի է ծանոթանալ թրեյլերից: