ՀՀ վարչապետ. Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունն Եվրոպայի խորհրդի հետ

ՀՀ վարչապետ. Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունն Եվրոպայի խորհրդի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությամբ և մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեյին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---