ՊԲ.Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը չի փորձել հատել շփման գիծը

ՊԲ.Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը չի փորձել  հատել շփման գիծը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---