19 դեկտեմբերի 2012 - 20:15 AMT
Բրուքլինում ձերբակալվել է 22-ամյա ներգաղթյալ Հայաստանից. Նա չի ցանկացել վճարել հաշիվը և դանակով սպառնացել է մատուցողին

Բրուքլինի շրջանային դատախազությունում հայտնել են 22-ամյա Մանուկ Թորոսյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են սպասարկման վարձը չվճարելու, մարմնական վնասներ հասցնելու փորձի և անօրինական զենք պահելու մեջ:

Հանգստյան օրերին Մանուկ Թորոսյանը Midwood թաղամասի Coney Island Avenue-ի ակումբում էր, և առավոտյան ժամը 2-ի կողմերը նրան է ներկայացվել 1253 դոլար արժողությամբ հաշիվ:

Մատուցողը, տեսնելով, որ Թորոսյանն առանց հաշիվը վճարելու հագել է բաճկոնն ու ուղղվել դեպի դուռը, կանգնեցրել է նրան արդեն փողոցում: Թորոսյանը գրպանից հանել է ոչ թե գումար, այլ դանակ և դրանով, իբրև թե, սպառնացել մատուցողին:

Ակումբի աշխատակիցները ոստիկանություն են կանչել և Թորոսյանը ձերբակալվել է: