19 դեկտեմբերի 2012 - 20:28 AMT
Time-ը Օբամային ճանաչել է տարվա մարդ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ըստ Time ամսագրի ճանաչվել է տարվա մարդ: Ընտրության մասին հայտարարվել է չորեքշաբթի օրը` NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Օբաման արդեն երկրորդ անգամ է հայտնվում ամսագրի վերջին` դեկտեմբերյան, համարի շապկին: Հավակնորդների թվում էին նաև Հիլլարի և Բիլլ Քլինթոնները, Մուհամմեդ Մուրսին, 15-ամյա պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսաֆզայը և այլք:

Նախորդ տարի ամսագիրը տարվա մարդ էր ճանաչել ցուցարարի հավաքական կերպարին, որը փողոց էր դուրս եկել` ի նշան իշխանությունների հետ չհամաձայնվելու:

2007-ին ամսագիրը տարվա մարդ էր ճանաչել Վլադիմիր Պուտինին: