ՀԱՊԿ միացյալ զորքերում կհայտնվեն օդուժ և հատուկ նշանակության ջոկատներ

ՀԱՊԿ միացյալ զորքերում կհայտնվեն օդուժ և հատուկ նշանակության ջոկատներ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ պետությունները պատրեզմի են պատրաստվում: ՀԱՊԿ միացյալ զորքերում կհայտնվեն օդուժ և հատուկ նշանակության ջոկատներ: Այս մասին այսօր հայտնի է դարձել Մոսկվայում, որտեղ ավարտվել է Ղազախստանի, Ռուսաստանի,Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպումը:

Այսպիսով ՀԱՊԿ-ի մասնակից-պետությունները պատրաստվում են տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմանը. արդեն մեկ տարուց Աֆղանստանից կհեռանան ՆԱՏՕ-ի զորքերը: Սպասվում է, որ դրանից անմիջապես հետո աֆղանական և պակիստանյան գրոհայինները կփորձեն ներխուժել սահմանակից երկրների տարածքներ: Հենց այդ պատճառով են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշել ավելացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի ռազմական հզորությունը:

Ներկայումս Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որին մասնակցում են Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսիան:

Սպասվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր` կապված ոչ միայն ռազմական, այլև տնտեսական անվտանգության հետ, հաղորդում է ktk.kz-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---