
Իրանի դեմ կարելի է ռազմական օպերացիա չանցկացնել, դրա համար պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն, կարծում է պաշտոնական Վաշինգտոնը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«Մենք տարբեր նախաձեռնություններ ենք առաջ քաշում: ԱՄՆ նախագահը համոզված է, որ Իրանի դեմ կարելի է ռազմական օպերացիա չանցկացնել: Մենք կդիմենք բոլոր միջոցներին, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա »,-ասել է Մորնինգսթարը: