18 հունիսի 2005 - 08:10 AMT
ԲԱՔՈՒՆ ԵԽԽՎ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է ԵԽԽՎ-ին ուղղված դիմում, որում հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունները որակել է որպես «հայերի քաղաքական դիվերսիա», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ-ից պահանջել է վճռականորեն դատապարտել Լեռնային Ղարաբաղի ընտրությունները: «Ցավոք, ԵԽ որոշ երկրների ներկայացուցիչներ, խորհրդարանների պատգամավորներ կմասնակցեն ընտրություններին դիտորդների կարգավիճակով: ԵԽ անդամների նման գործողություններն առնվազն հրապարակային անհարգալից վերաբերմունքի դրսեւորում են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք անթույլատրելի ենք համարում Եվրոպայի Խորհրդի երկրների պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունն ընտրություններին, որպես հակասող այդ կազմակերպության սկզբունքներին», - ասվում է ուղերձում: