20 դեկտեմբերի 2012 - 11:40 AMT
Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի գաղտնալսման վերաբերյալ դիմումները ուղարկվել են ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունն այսօր ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման վերաբերյալ դիմումները:

Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին:

Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով, հայտնում են հատուկ քննչական ծառայությունից: