Վարուժան Հոկտանյան. Հայաստանի իշխանությունների գործողությունները շատ քիչ են կոռուպցիան հաղթահարելու համար

Վարուժան Հոկտանյան. Հայաստանի իշխանությունների գործողությունները շատ քիչ են կոռուպցիան հաղթահարելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունների գործողությունները բավարար չեն, ավելին՝ շատ քիչ են կոռուպցիան հաղթահարելու համար: Այսօր «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական փուլում» քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշն» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը աշխարհի 176 երկրների շարքում 100-0 սանդղակում 34-ն է և դա ցածր թիվ է: «Միջազգային չափանիշներով դա իսկապես վատ նկարագիր է, բայց հետխորհրդային երկրների շարքում Վրաստանից և Մոլդովայից հետո մեր երկիրը երրորդն է, այսինքն մյուսներն ավելի վատ վիճակում են»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա հիշեցրեց, որ «Գելափ» միջազգային կառույցը երկու տարի առաջ ուսումնասիրեց բնակչության մոտ կոռուպցիայի ընկալումը: Այս ամսվա ընթացքում էլ հարցումներ են իրականացվում և եկող տարի մայիսին կհրապարակվեն: Առավել կոռումպացված ոլորտներից Հոկտանյանն առանձնացրեց կրթությունը, դատարանները և ոստիկանությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---