18 հունիսի 2005 - 12:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՕԳՆԻ ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են խարխլված վիճակում»,-OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՀՅԴ Հայ դատի ներկայացուցչության ղեկավար Կիրո Մանոյանը: Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին հարցին, եւ այն մասին, թե հնարավոր է արդյոք, որ եվրաինտեգրումը եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նպաստեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Կիրո Մանոյանը նշել է.«Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկ նպատակ ունեն` Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը»: «Թեեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից ազգային հարց է Հայաստանի համար, ես չեմ կարծում, թե մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Անկարայի կողմից»,-հայտարարել է նա: