20 դեկտեմբերի 2012 - 13:08 AMT
Քրդական ինքնավարության բանակը որպես նախազգուշացում գնդակոծել է Իրաքի ՌՕՈւ ուղղաթիռը

Նախօրեին Քրդական ինքնավարության բանակը կրակ է բացել է Իրաքի ՌՕՈւ ուղղաթիռի ուղղությամբ, հայտնել է «Ալ Իթթիհադ» թերթը:

Ըստ Քրդական ինքնավարության ռազմական գործերի փոխնախարար Անվար Իսմանի, ինքնավարության տարածքով թռչող Իրաքի ուղղաթիռի ուղղությամբ կատարված կրակոցը նախազգուշացում էր այն մասին, որ, հաջորդ անգամ քրդական բանակի պատասխանը շատ ավելի կոշտ կլինի:

Ավելի վաղ Իրաքի կառավարական ուժերի ու Քրդական ինքնավարության զինված ջոկատների միջև բախումներ են տեղի ունեցել, զոհվել է Իրաքի բանակի 12 զինվոր և մեկ խաղաղ բնակիչ:

Բախման պատճառ է հանդիսացել Քրդական ինքնավարության ղեկավար Բարզանիի հրամանը՝ թույլ չտալ կենտրոնական կառավարության զորքերին մտնել ինքնավարության տարածք: