20 դեկտեմբերի 2012 - 15:11 AMT
Արսեն Գալստյանը 3-ն է Ռուսաստանի լավագույն մարզիկների շարքում

Ռուսաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան հրապարակել է լավագույն ռուսաստանցի մարզիկների տասնյակը, որոնք պարգևատրվել են «Արծաթե եղնիկ» արձանիկներով:

Դափնեկիրների թվում է նաև ձյուդոյի օլիմպիական չեմպոն Արսեն Գալստյանը, նա 3-րդն է: 2012թ. Գալստյանը առաջին ոսկե մեդալը նվաճեց ՌԴ համար Լոնդոնի Օլիմպիական խաղերում

Տասնյակում են նաև Եվգենի Մալկինը, Նատալյա Վորոբեյը, Իլյա Զախարովը, Նատալյա Իշչենկոն, Ալիա Մուստաֆինան, Մարիա Սավինովան, Օկսանա Սավչենկոն, Սերգեյ Տետյուխինը, Աննա Չիչերովան:

Լավագույն թիմ է ճանաչվել Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը: Լավագույն մարզիկն է Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ալեկնոն: