20 դեկտեմբերի 2012 - 15:31 AMT
Մոսկվայի «Սպարտակը» երեք հավաք կանցկացնի ԱՄԷ-ում, Իսպանիայում և Թուրքիայում

Մոսկվայի «Սպարտակը» որոշել է 2012-13թթ. Ռուսաստանի առաջնության երկրորդ մասի նախապատրաստության պլանները, տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Յուրա Մովսիսյանի թիմն առաջին հավաքը կանցկացնի ԱՄԷ-ում հունվարի 25-ից փետրվարի 6-ը, երկրորդը` Իսպանիայում փետրվարի 10-22-ը, երրորդը` Թուրքիայում փետրվարի 26-ից մարտի 7-ը:

ԱՄԷ-ում սպարտակցիների մոտ պլանավորված են երկու ստուգողական հանդիպումներ, Իսպանիայում` չորս, Թուրքիայում` երկու: