20 դեկտեմբերի 2012 - 15:46 AMT
ՊԵԿ աշխատակիցները 180 մլն դրամ ընդհանուր գումարի պարգևավճարներ կստանան

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստում որոշել է պահուստային ֆոնդից 180 մլն դրամ հատկացնել Պետեկամուտների կոմիտեին՝ աշխատակիցներին պարգևավճարներ հատկացնելու նպատակով, ինչպես նաև 20 մլն դրամ՝ սոցիալական ապահովման ծախսերի համար:

Պարգևավճարները կվճարվեն Կոմիտեի 2012 թվականի աշխատանքի արդյունքների հիման վրա: