20 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ 2012թ նորմալ տարի էր

Հայ բռնցքամարտիկները 2013-ի հունվարին կմասնակցեն Հայասատանի առաջնությանը: Դրանից հետո Հայաստանի հավաքականը կսկսի ուսումնա-մարզական հավաքները` պատրաստվելով միջազգային մրցումներին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ասել է, որ առաջնությունում ելույթ կունենան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ բռնցքամարտիկներ: «Ամենայն հավանականությամբ մեր երիտասարդ մարզիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը և Նարեկ Աբգարյանը, ովքեր մի քանի օր առաջ մինչև 23 տարեկանների ԵԱ-ում մեդալներ նվաճեցին, առաջնությանը չեն մասնակցի»,-ասել է մարզիչը: Նրա խոսքով, 2012թ բռնցքամարտիկների համար նորմալ էր. «Կալինինգրադում վերջին առաջնությունն իրեն արդարացրեց և կարող եմ ասել, որ 2013-ին պետք է անենք ամեն բան` մեր երկրի համար շատ մեդալներ նվաճելու համար»:

2013-ը բռնցքամարտիկների համար հագեցած կլինի` մայիսին կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերին կանցկացվի աշխարհի առաջնություն: