20 դեկտեմբերի 2012 - 17:18 AMT
Համացանցում հայտնվել է «Մեծն Գեթսբին» ֆիլմի երկրորդ թրեյլերը

Համացանցում հայտնվել է «Մեծն Գեթսբին» ֆիլմի երկրորդ թրեյլերը: Սա Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի 1925թ. գրած համանուն վեպի էկրանավորումն է 3D ձևաչափով: Ֆիլմի ռեժիսորն է Բազ Լուրմանը, գլխավոր դերերում են Լեոնարդո դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայրը և Այլա Ֆիշերը: Կինոֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2013թ. մայիսի 17-ին: