20 դեկտեմբերի 2012 - 17:42 AMT
Լավրով. Ռուսաստանը չի ճանաչում սիրիական ընդդիմությանը, սակայն պատրաստ է աշխատել նրա հետ

Ռուսաստանը չի ճանաչում սիրիական ընդդիմությանը, սակայն պատրաստ է աշխատել նրա հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Եվրանյուս» ալիքին տված հարցազրույցում:

«Պետք չէ ոչ մեկին ճանաչել: Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ»,-ասել է նա:

Ըստ նրա, կարևորը ճանաչելը չէ, կարևորն այն է, որ «դրդես բոլորին նույն ուղղությամբ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: