20 դեկտեմբերի 2012 - 19:24 AMT
Իսրայելի իշխանությունները մտադիր են քաղաք կառուցել Արևմտյան ափին

Իսրայելը վավերականացրել է Արևմտյան ափի հարավում ավելի քան 500 տների կառուցման ծրագիրը, որի հիման վրա կստեղծվի նոր քաղաք: Այս մասին դեկտեմբերի 20-ին հաղորդում է Agence France-Presse-ը:

Քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Դավիթ Պերելի խոսքով, ՊՆ-ն հաստատել է այդ շրջանում 523 տների կառուցման ծրագիրը:

Եթե նոր քաղաքը կառուցվի, ապա այն կդառնա Արևմտյան ափին 5-րդ իսրայելական քաղաքը, գրում է Jerusalem Post-ը:

Պաղեստինի կողմից իրենը համարվող տարածքներում նոր իսրայելական բնակավայրերի կառուցումը խստորեն քննադատվել է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից, գրում է lenta.ru-ն: