20 դեկտեմբերի 2012 - 18:01 AMT
Իրանը սկսել է Իրաք և Սիրիա գնացող գազամուղի կառուցումը

Իրանը սկսել է Իրաք և Սիրիա գնացող գազամուղի կառուցումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ արբանյակային իրանական «Ալ Ալյամ» հեռուստաալիքի վրա հղումով:

1,5 հազար կմ երկարությամբ գազատարը ամեն օր 25 մլն խմ վառելիք կառաքի Իրաք և Սիրիա:

Նախագիծը նախատեսվում է ավարտել արդեն 2013թ. աշնանը: Իրանը Ռուսաստանից հետո աշխարհում գազի խոշորագույն պաշարներն ունեցող երկիրն է: Ամեն օր այստեղ արդյունահանում են են մոտ 600 մլն խմ գազ: